Ռուսական զորքերը մոտենում են Ուկրաինայի սահմանին. ՆԱՏՕ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ռուսական զորքերը շարժվում են դեպի Ուկրաինայի սահմանը, տեղեկացնում է Reuters-ը:

«Մենք տեսնում ենք, թե ինչպես են ռուսական զորքերը շարժվում դեպի Ուկրաինայի սահման», – ասել է նա ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած մամլո ասուլիսում:

Նրա խոսքով, Ռուսաստանը նախկինի պես աջակցում է անջատողականներին՝ տրամադրելով սարքավորումներ: Բացի այդ՝ նա հայտարարել է, որ արևելյան Ուկրաինայի տարածքում են գտնվում ռուսական հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ:




Լրահոս