ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման չի պատրաստվում պաշտոնական հանդիպում անցկացնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ Ավստրալիայում կայանալիք «Մեծ քսանյակի» գագաթաժողովի կամ Չինաստանում Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթաժողովի ընթացքում:
Սակայն նախագահները կարող են հանդիպել ոչ պաշտոնական պայմաններում: Այս մասին նոյեմբերի 5-ին հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով բարձրաստիճան ամերիկյան պաշտոնյային:
Երկու երկրների ղեկավարների հանդիպման հավանականությունը շատ մեծ է. հայտարարել է աղբյուրը: Միաժամանակ, նա հայտնել է, որ Պուտինի և Օբամայի միջև պաշտոնական բանակցություններ չեն նախատեսվում: