
Մաշտոցի պուրակում մայիսի 25-ին հանրության ուշադրությանը կներկայացվի “Բնության հաշվեհարդար” ֆիլմը: Ֆիլմը հանրությանը և լրատվամիջոցներին կներկայացնի Թեղուտի պաշտպանության նախաձեռնությունը: Այս մասին տեղեկացնում է բնապահպանական ակտիվիստ Ռուզաննա Գրիգորյանը: Ակտիվիստ Թեհմինե Ենոքյանի հեղինակած ֆիլմը պատմում է հանքարդյունաբերությունից տուժած մարդկային ճակատագրերի, բնապահպանական նորմերը խախտած մի շարք դեպքերի, պետական քաղաքականության բացակայության, օրենսդրական բացերի, մի շարք հիվանդությունների և դրանք բուժելու խնդիրների, գյուղացիների ֆինանսական վիճակի մասին: “Հաջորդը կարող ես լինել դու: Կանխիր աղետը, փոխիր կարծրատիպերը, պաշտպանիր առողջ միջավայրում ապրելու քո իրավունքը”,- հորդորում են ակտիվիստները: Ֆիլմի հեղինակը Թեհմինե Ենոքյանն է։