Գյումրիում տեղի ունեցած սպանության հետքերով. հայտարարվել է հետախուզում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության վարույթում 26-ամյա Արտյոմ Ադանալյանի սպանության դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում որոշում է կայացվել քաղաքացի Արթուր Մարտիրոսյանին որպես մեղադրյալ ներգրավել` մեկ ուրիշին ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելու համար:

Դատարանը բավարարել է Ա.Մարտիրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու մասին միջնորդությունը, եւ հայտարարվել է հետախուզում:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, 2014 թվականի հոկտեմբերի 29-ին` ժամը 22:15-ին, Գյումրու բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ սրտի շրջանում կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքով Գյումրի քաղաքի Շիրակշին բանավան 217/106 բ հասցեի տնակից Գյումրու բժշկական կենտրոն է տեղափոխվել նույն տնակի բնակիչ, 1988 թվականի ծնված Արտյոմ Ադանալյանը, ով բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում 29.10.2014թ-ին հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին




Լրահոս