«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի՝ օրեր առաջ ինքնասպանության փորձ կատարած 38-ամյա կալանավոր Արմեն Թամարյանը նախկինում 3 անգամ դատապարտված է եղել:
ՀՀ ԱՆ ՔԿ վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը Armlur.am-ին հայտնեց, որ կալանավորը փորձել է ինքնասպանության դիմել սավանով կախվելու միջոցով: Ինքնասպանության փորձը կանխել են վարչության աշխատակիցները:
Ինչպես հայտնի դարձավ Armlur.am-ին, նա եղել է «Արթիկ» ՔԿՀ դատապարտյալ և մեկ տարի առաջ պայմանականորեն վաղաժամկետ ազատ է արձակվել:
Ինքնասպանության փորձ կատարած կալանավորը 4 երեխա ունի, ովքեր գիշերօթիկ դպրոցի սաներ են, իսկ նրանց մայրը Վանաձորի շուկաներից մեկում առուվաճառքով է զբաղվում:
Նշենք, որ մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ կալանավորն ինքնավնասման հակում ունի, քանի որ նախկինում ևս նման փորձեր է կատարել. նրա մարմնի տարբեր մասերում, այդ թվում նախաբազկի հատվածում առկա են սպիներ: Արմեն Թամարյանը տարիներ առաջ եռացող ձեթ է լցրել իր երեխաների վրա, ինչի պատճառով ևս ազատազրկվել է:
Այժմ նա կալանքի տակ է ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի հատկանիշներով առաջադրված մեղադրանքով (սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը):