
Forbes ամսագիրը հրապարակել է 2014թ. ամենաբարձր վարձատրվող երգչուհիների ցուցակը:
Վարկանիշը գլխավորել է երգչուհի Բեյոնսեն, ով, հրատարակության տվյալներով, վաստակել է 115 մլն դոլար:
Նրա համար այս տարին ամենահաջողն է եղել կարիերայում` շնորհիվ հյուրախաղերի: Բեյոնսեն 95 համերգ է ունեցել այդ ընթացքում և վաստակել 2.4 մլն դոլար ամեն քաղաքում:
Երգչուհի Թեյլոր Սվիֆտը վաստակել է 64 մլն դոլար, նա գտնվում է երկրորդ հորիզոնականում:
Վարկանիշի մյուս մասնակիցների թվում են Փինկը, Ռիհաննան, Քեթի Փերին, Ջենիֆեր Լոպեսը, Մայլի Սայրուսը, Սելին Դիոնը, Լեդի Գագան և Բրիթնի Սփիրսը: Վարկանիշում տեղ չի գրավել երգչուհի Մադոննան: