ՔԻՉ առաջ ձերբակալվել է հետախուզման մեջ գտնվող Վարդենիսի քաղաքացի Ռաֆայել Թադևոսյանը: Հիշեցնենք, որ Ժողովուրդ՚-ը գրել էր, որ մայիսի 14-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում: Ընդամենը “ազիզ” բառի համար մի ամբողջ ազգ բախվել է իրար, ինչի ժամանակ անգամ կրակոցներ են հնչել: “Ժողովուրդ՚”ին պատմել էին, որ վերը նշված օրը ժամը 15:40-ի սահմաններում, մի խումբ տղաներ Վարդենիսի նախկին անասնապահական համալիրի մոտ հավաքված են եղել ինչ-որ թեմայից զրուցելու համար: Ներկա են եղել Վարդենիսի բնակիչներ Արկադի Գրիգորյանը, Կարեն Սահակյանը, Կարեն Գրիորյանը, Մինաս Մինասյանը, Վահե Ավետիսյանը, Արսեն Հովհաննիսյանը, Վարդան եւ Արմեն Դավթյաններն ու Արման Երանոսյանը (որին վարդենիսցիները իտեն որպես Ջեյսիկ):
ՎԱՐԴԵՆԻՍԻ ԿՐԱԿՈՑՆԵՐԻ ՀԵՂԻՆԱԿԻՆ ԲՌՆԵԼ ԵՆ (թարմացված, ֆոտո)
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հավաքված տղաներին մոտեցել են Արման Դավեյանն ու Ռաֆայել Թադեւոսյանը (որին վարդենիսցիները ճանաչում են որպես Մեմիրի Ռաֆո): Վերջինս Արման Երանոսյանին հարց է ուղղել, թե ՙազի՛զ, ոնց ես՚, իսկ Արմանն էլ վրդովվել է այդ ՙազիզ՚ բառից ու պատիվ պահանջել Ռաֆայել Թադեւոսյանից: Նրանք սկսել են լեզվակռիվ տալ, իրար վիրավորել ու ՙռազբիրյատ՚ անել ՙազիզ՚ բառի շուրջ: Լեզվակռիվն այքան է թեժացել, որ 35-ամյա Ռաֆայելը հանել է իր ինքնաձիգն ու կրակել: Ռաֆայելն էլ, իր ՙգործը՚ ավարտված համարելով, նստել է մեքենան ու մակնել Երեւան: Առավոտյան նրան զանգահարել է Արմանն ու ասել, որ իրենք դեռեւս պարզելու բան ունեն, Ռաֆայելն առաջարկել է հանդիպել Երեւանում եւ մնացած գործը ավարտին հասցնել: Արմանն էլ, հավաքելով իր հետ եղած անձանց, շտապել է Երեւան Ռաֆայելին հանդիպելու համար: Եւ քանի որ ոստիկանությունը տեղյակ է եղել կրակոցներից, նրանց հաջողվել է արդեն Երեւանում Արկադի Գրիգորյանին, Կարեն Սահակյանին, Կարեն Գրիգորյանին, Մինաս Մինասյանին, Վահե Ավետիսյանին, Արսեն Հովհաննիսյանին, Վարդան եւ Արմեն Դավթյաններին ու Արման Երանոսյանին ձերբակալել: Իսկ Ռաֆայել Թադեւոսյանը դեպքի վայրում չի եղել: Իսկ այսօր ոստիկանությունը հետախուզում է հայտարարել եւ ժամեր անց Ռաֆայել Թադեւոսյանին հայտնաբերել:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի