Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին երեկ երեկոյան հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիային պաշտոնից հեռացնելու մասին: Պաշտոնանկությունը վերջերս պաշտպանության նախարարության հետ կապված մի քանի քրեական գործերի հարուցումն է:
Այսօր՝ նոյեմբերի 5-ին, պաշտոնանկ լինելու իր մտադրության մասին է հայտարարել Եվրաինտեգրման հարցերով պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլին, տեղեկացնում է Грузия-онлайн-ը: Նա հայտարարել է, որ իր որաշումը կապված է պաշտպանության նախարարին պաշտոնից հեռացնելու հետ:
Ինչպես տեղեկացնում են վրացական լրատվամիջոցները, կարավարության կազմում Ալասանիայի շրջապատից են նաև արտգործնախարար Մայա Փանջիկիձեն և արդարադատության նախարար Տեյա Ցուլուկիանին: Վերլուծաբանները կանխատեսում են նաև նրանց հրաժարականները: