
Թուրքիայի Սաքարյա քաղաքի մոտակայքում պայթել է ՆԱՏՕ-ին պատկանող խողովակաշարը եւ ավիացիոն վառելիքը լցվել է Սափանջա լիճը: Լճի ջրին խառնված վառելիքի տարածումը կանխելու համար մասնագետները գործողություններ են ձեռնարկել: Փորձում են վերանորոգել նաև խողովակաշարը: Սաքարյայի խմելու ջրի պաշարներից մեկը համարվող Սափանջա լճի աղտոտումը կարող է բնական աղետի հանգեցնել: