Վրաստանի ընդդիմությունը նախկին նախարարին հրավիրում է հանրահավաքի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի ընդդիմադիր «միասնական ազգային շարժում» կուսակցության անդամ, խորհրդարանական փոքրամասնության ղեկավար Դավիդ Բաքրաձեն պաշտպանության արդեն նախարար Իրակլի Ալասանիային հրավիրել է մասնակցելու Թբիլիսիում անցկացվելիք հանրահավաքին: Ալասանիան պաշտոնանկ էր եղել երեկ:

Վրաստանի նախկին նախագահ Միխաիլ Սաակաշվիլու կուսակցությունը մտադիր է նոյեմբերի 15-ին հանրահավաք անցկացնել մայրաքաղաքի Ռուսթավելիի պողոտայում: Ակցիայի նպատակն է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Աբխազիայի հետ համատեղ զինված ուժեր ստեղծելու՝ Ռուսաստանի մտադրության վրա: Սակայն, Վրաստանի վարչապետի կարծիքով, Ազգային շարժումը մտադիր է օգտագործել ակցիան՝ սադրանքներ հրահրելու նպատակով:

Բաքրաձեն հայտարարել է, որ ակցիան լինելու է խաղաղ և ոչ ոք չի պատրաստվում հակաօրինական քայլերի դիմել, տեղեկացնում է Новости-Грузия կայքը:

Նշենք նաև, որ պաշտոնանկությունից հետո պաշտպանության նախկին նախարարը հայտարարել է, որ չի բացառում, որ իրեն կարող են ձերբակալել:




Լրահոս