Կոալիցիայի հարցում որոշակիություն կմտնի միայն մայիսի 24-ից հետո: Այս մասին լրագրողների հետ ճեպազույցոմ նշեց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը: “Համբերեք և շուտով կստանաք ձեր հարցերի պատասխանները”,- լրագրողներին դիմելով` ասաց Նիկոյանը: ԱԺ նախագահը կատակեց, որ լրատվամիջոցներն արդեն որոշ անձանց իրենց համար նշանակել են կոնկրետ պաշտոնների և հանրապետության նախագահին թողել են միայն “դե յուրե” հաստատման հարցը:

















































































