Միջանկյալ ընտրությունների արդյունքներով՝ 8 տարում առաջին անգամ ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցությունը կկարողանա վերահսկել Կոնգրեսի սենատը՝ մեծամասնություն պահպանելով նաև ներկայացուցիչների պալատում. տեղեկացնում է CNN News-ը:
Նախնական տվյալներով՝ 100 տեղից հանրապետականները վերին պալատում ստացել են 52-55-ը, իսկ դեմոկրատները՝ 46-ը: Նախկինում հանրապետականներին էր պատկանում 45, իսկ դեմոկրատներին՝ 53 տեղ:
Հանրապետական կուսակցությունը մեծամասնություն է ձեռք բերում Կոնգրեսի երկու պալատներում 2006-ից ի վեր առաջին անգամ: Դա թույլ կտա նրան ձևավորել քաղաքական օրակարգը և լուրջ դժվարություններ կառաջացնի նախագահ Բարաք Օբամայի համար: