Armenian text to speach

ԲՀԿ-ն հասկանում է, թե կոալիցիա չմտնելով ինչ բարդությունների առջեվ է կանգնելու.Ա. Սարգսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach
Հայաստանի դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ համոզմունք հայտնեց, որ “Բարգավաճ Հայաստան” կուսակցությանը Հայաստանի հանրապետականի կուսակցության հետ կկազմի կոալիցիա, քանի որ հակառակ դեպքում, ԲՀԿ-ից շատերը կարող է դուրս գան: “ԲՀԿ-ն հասկանում է, թե կոալիցիա չմտնելով ինչ բարդությունների առջև է կանգնելու: Շատ-շատերը հեռանալու են կուսակցությունից, որովհետև նրանք ընդդիմադիր մարդիկ չեն, նրանք գաղափարակից չեն: ԲՀԿ-ն՝ կոալիցիա մտնելու դեպքում, մի քիչ ամոթխած վիճակում կլինի, բայց, դե, հուշագրի անունը կփոխեն, մի ուրիշ բան կդնեն ու կմնան իշխանական համակարգում՝ բիզնեսի շահերից ելնելով՚,-ասաց Դեմկուսի նախագահը: Ըստ Արամ Սարգսյանի՝ լավ կլիներ, եթե ՀՀԿ-ն միայնակ կառավարեր երկիրը, ինքն իր վրա վերցներ ամբողջ պատասխանատվությունը և, ինչպես որ խոստացել է, փոփոխություններ իրականացներ: Դեմկուսի առաջնորդը նշեց, որ այն, ինչ այսօր կատարվում է ներքաղաքական կյանքում, տրամաբանական չէ և չի հանգեցնելու նրան, որ երկրում կատարվեն իրական փոփոխություններ: Անդրադառնալով հարցին, թե առաջիկա նախագահական ընտրություններում կուսակցությունն ո՞ւմ կպաշտպանի, Արամ Սարգսյանն ասաց, որ հարցը կքննարկվի կուսակցության համագումարում, որից հետո կներկայացվի պաշտոնական դիրքորոշումը:



Լրահոս