Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը երեկ մասնակցել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի շրջանակներում կայացած «Բորուսիա»-«Գալաթասարայ» (4:1) հանդիպմանը: Who Scored-ը ներկայացրել է ֆուտբոլիստների վիակագրությունն և գնահատականը:
Հայ կիսապաշտպանը կատարել է 2 հարված դեպի դարպասը: Հարվածներից մեկը շեղ է եղել, մյուսը կանգնեցրել են պաշտպանները: Նա կատարել է 50 փոխանցում՝ 41-ը՝ ճշգրիտ, 6 անցում, որից ստացվել է 5-ը:
Նա 2 անգամ խախտել է խաղի կանոնները և ստացել 7.39 գնահատականը: