
Պերուում դելֆինները շարունակում են զանգվածային ինքնասպանությունները՝ իրենց ափ նետելով: Տարվա սկզբից արդեն ափ են նետվել 900 դելֆիններ,-հայտնում է BBC -ին: Պերուի բնապահպանական գերատեսչության բարձրաստիճան պաշտոնյան հայտնել է, որ կենդանիները սատկել են բնական պատճառներով, սակայն դա չի համոզել բնապահպաններին: Կառավարությունը բացառում է, որ զանգվածային անկումը կապված է նավթի արդյունահանման հետ: Բնապահպաններն էլ պնդում են, որ հորատման սարքերի աղմուկը մահացու է եղել կենդանիների համար