«Նաիրիտ»-ի հարցով հանձնաժողով կստեղծվի՞

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 11-ին Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում տեղի կունենա նիստ, որի ժամանակ կքննարկվի պատգամավորներ Արմեն Ռուստամյանի, Արծվիկ Մինասյանի, Ռուբիկ Հակոբյանի, Գագիկ Ջհանգիրյանի, Լյուդմիլա Սարգսյանի, Արամ Մանուկյանի, Լեւոն Զուրաբյանի, Հովհաննես Մարգարյանի, Ստեփան Դեմիրճյանի, Թեւան Պողոսյանի և Միքայել Մելքումյանի կողմից ներկայացրած «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման եւ տնտեսական գործունեություն չիրականացնելու պատճառներն ուսումնասիրող ՀՀ Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին հարցը:

Պատգամավորները մեկնաբանում են, թե գործարանը հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակի վրա ընկերության զգալի դերակատարություն է կատարում և անհրաժեշտ է ուսումնասիրել «Նաիրիտ»-ի մասնավորեցման հարցը:

«Պետք է ընկերության ֆինանսատնտեսական գործունեությունը եւ կառավարման արդյունավետությունը, ընկերության վերագործարկման ուղղությամբ իրականացված միջոցառումները և զարգացման ծրագրերը, ընկերության վերագործարկման հնարավորությունները», – նշված է առաջարկի մեջ:

Հիշեցնենք, որ նախագիծը 2014 թվականի փետրվարի 19-ին քննարկվել է ՀՀ ԱԺ-ի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի N 24 նիստում և որոշվել է նախագծի վերաբերյալ չներկայացնել դրական եզրակացություն: Նախագիծն առանց գլխադասային մշտական հանձնաժողովի դրական եզրակացության ընդգրկվել է 2014 թվականի փետրվարի 24-27-ը ԱԺ քառօրյա նիստերի օրակարգում: Նախագիծը 26.02.2014 թվականին քննարկվել է ԱԺ-ի նիստում և քվեարկության կողմ` 45, դեմ` 54, ձեռնպահ` 1 արդյունքով չի ընդունվել:




Լրահոս