ՀՀ նախագահի նստավայրի դիմաց այսօր կեսօրին մոտ հավաքվել էին Ապարանի Ֆիզմաթ թեքումով դպրոցի աշակերտները, նրանց ծնողներն ու ուսուցիչները և պահանջում էին, որպեսզի չեղյալ համարվի դպրոցը փակելու մասին կառավարության որոշումը։ Ցուցարարների ձեռքին կային Հավատում ենք, որ կփոխեք N231-որոշումը, Հարգե՛ք 8000 բնակիչների կամքը, Ակնկալում ենք նախագահի աջակցությունը և այլ վերտառությամբ ցուցապաստառներ։
Ըստ կառավարության որոշման, պետք է փակվի Ապարանի 127 աշակերտ ունեցող Ֆիզմաթ դպրոցը, ուր հաճախում են մոտակա 40 գյուղերի երեխաներ:
Ցուցարարները պնդում էին, որ առանց պատճառաբանության, իրենց միայն տեղեկացվել է, որ դպրոցը վերամիավորվելու է Ապարանի շրջանի ավագ դպրոցին, իսկ Ֆիզմաթ դպրոցի փոխարեն՝ ռազմական վարժարան է բացվելու:
Նա նշեց, որ 23 տարի առաջ դպրոցը հիմնադրվել է Վիկտոր Համբարձումյանի ջանքերով: Հավաքվածները վստահեցրեցին, որ վճռական են տրամադրված և թույլ չեն տա, որպեսզի լավ կրթություն ստանալու հնարավորություն ունենան միայն Երևանի վարժարանների աշակերտները: