Դոնեցկում «Բոինգի» կործանումից հետո երկնքում այլ ինքնաթիռ են տեսել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դոնեցկում մալայզիական «Բոինգ» մարդատար ինքնաթիռի կործանման վկաները հայտնել են, որ օդանավի հարևանությամբ մեկ այլ ինքնաթիռ են տեսել: Այս մասին տեղեկացրել է ինքնահռչակ Դոնեցկի հանրապետության դատախազությունը:

«Վկաները հայտնել են, որ օդանավի պայթյունից անմիջապես հետո նրանք թռիչքի կատարման հատվածում ավելի փոքր մոխրագույն ինքնաթիռ են տեսել, որն անհետացել է ամպերի մեջ», – ասել է ТАСС-ին դատախազության ներկայացուցիչը:

Նրա խոսքով՝ դատախազությունում մինչ այժմ քննվում է երկու քրեական գործ, որոնք վերաբերում են օդանավի կործանման փաստին:

Դոնեցկի քննիչների կողմից հետաքննվող գործերի նյութերը հետագայում կփոխանցվեն միջազգային փորձագետներին:




Լրահոս