87-ամյա տուժողը փողոցում ճանաչել էր իրեն կողոպտողին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 28-ին, ժամը 15.30-ի սահմաններում, 1927 թ. ծնված Արտաշես Վ.-ն Գյումրի քաղաքի Վարդանանց հրապարակում նկատել էր այն անձնավորությանը, որը հոկտեմբերի 26-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Գյումրիի Հաղթանակի պողոտայում գտնվող պուրակում իրեն հրելով վայր էր գցել, գրպանից հափշտակել դրամապանակը՝ կանխիկ գումարով, և դիմել փախուստի:

Կատարվածի մասին Արտաշես Վ.-ն տեղյակ էր պահել նշված հրապարակում ծառայություն կատարող ոստիկաններին: Ոստիկանության Կումայրիի բաժին բերման ենթարկվածը 1983 թ. ծնված, նախկինում դատված Գրիգոր Հ.-ն էր: Հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր:




Լրահոս