Նախքան գերի ընկնելն Արսենը պայմանագրային զինծառայող էր. ինչ է պատմում վերադարձած հայ գերին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանական գերության համը զգացած Արսեն Խոջոյանը դժվարությամբ է վերհիշում հակառակորդի տիրապետության տակ գտնվելու օրերը. դրանց մասին խոսել անգամ չի ցանկանում:

Նախքան գերի ընկնելն Արսենը պայմանագրային զինծառայող էր հայոց բանակում, սակայն հիմա Արսենի համար առավել կարևոր է առողջությունը. բազում հիվանդություններ ձեռք բերելու հետևանքով ընտանիքին որևէ բանով օգնել չի կարողանում: Թե ինչպիսի վերաբերմունք կցուցաբերի ադրբեջանցի գերու հետ, Արսենը չի պատկերացնում:

Armlur.am-ի հետ Արսենի զրույցն առավել մանրամասն՝ տեսանյութում:

Տաթև Հարությունյան, Տիգրան Սարգսյան




Լրահոս