
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որն արգելում է ֆաշիստների հետ համագործակցող կամ Նյուրբերնգյան դատավարության արդյունքներն անտեսող կազմակերպությունների խորհրդանիշների (卐) պրոպագանդումը կամ ցուցադրումը:
Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, օրենքը Ռուսաստանի խորհրդարանի կողմից ընդունվել է հոկտեմբերին:
Նոր օրենքի խախտման համար նախատեսվում է 15 օր ազատազրկում կամ 1-2 հազար ռուբլի տուգանք: Պաշտոնատար անձինք կտուգանվեն մինչև 4 հազար ռուբլի գումարով, իրավաբանական անձինք՝ 10-50 հազարով: