
Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանն, այսօր` մայիսի 23-ին, ընդունել է Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) գլխավոր քարտուղար Լեոնիդաս Խրիզանտոպուլոսին, ով հաջորդ ամիս ավարտում է իր պաշտոնավարությունը: ԱԳՆ մամուլի ծառայությունից armlur.am-ին հայտնում են, որ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանն ու ՍԾՏՀ գլխավոր քարտուղարը քննարկել են ՍԾՏՀ շրջանակներում համագործակցության եւ օրակարգային այլ հարցեր: