Ամերիկացի ծանրքաշային կարգի բռնցքամարտիկ Շենոն Բրիգսն արդեն ծրագրել է մեկնել Գերմանիա: Այցը կապված է բռնցքամարտիկներ Վլադիմիր Կլիչկոյի և Կուբրատ Պուլյևի միջև սպասվող մենամարտի հետ:
Նոյեմբերի 15-ին ուկրաինացի մարզիկ Կլիչկոն կպաշտպանի գերծանր քաշային կարգում IBF վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Ըստ երևույթին, նրան մի քանի անակնկալ է սպասվում Բրիգսի կողմից, ով վերջին ամիսների ընթացքում տարօրինակ միջոցներով փորձում է գրավել նրա ուշադրությունը: Այս անգամ Շենոնը Կլիչկոյի հետևից կհասնի Գերմանիա:
«Ես ոչինչ չունեմ ապացուցելու: Ես անում եմ այն, ինչ պետք է՝ մարզվում եմ, պահում եմ ինձ համապատասխան կարգավիճակում: Ես արդեն նվաճել եմ չեմպիոնի տիտղոսը. մի բան, որի մասին երազում են շատերը և կանեմ դա նորից: Վերջին անգամ գերմանացի երկրպագուներն ինձ լավ աջակցեցին: Չեմ կարողանում սպասել վերադարձիս», – հայտարարել է նա:
Հիշեցնենք, որ ամերիկացի բռնցքամարտիկը հետապնդում է Կլիչկոյին շատ վաղուց, նա անգամ մտադիր էր խափանել ուկրաինացի մարզիկի հարսանիքը, նրան ջուրը գցեց մարզումներից մեկի ժամանակ: Թե ինչ կանի Բրիգսն այս անգամ, դժվար է գուշակել:
Ստորև ներկայացնում ենք տեսանյութը, որում երևում է, թե ինչպես է նա Կլիչկոյին ջուրը գցում: