Թուրքիայում մեծ սկանդալ է բռնկվել այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ մազահեռացման միջոցներ արտադրող ընկերությունն իր գովազդի համար օգտագործել է հայտնի ահաբեկչի լուսանկարը. տեղեկացնում է Россия 24-ը:
Մազահեռացման միջոցի տուփի վրա պատկերված է Հալիդ շեյխ Մուհամմեդը՝ «Ալ Քաիդայի» առաջնորդներից մեկը, ով, մասնավորապես, կանգնած է եղել 2001-ի սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում կատարված ահաբեկչության հետևում:
Լուսանկարի տակ գրված է. «Մի՛ սպասեք, որ մազերն իրենք իրենց թափվեն»:
Կոսմետիկ պարագաների ընկերությունում խոստովանել են, որ չէին ուզում ոչ մեկին շոկահարել: Ուղղակի գովազդի պատրաստման ժամանակ համապատասխան մարդկանց լուսանկարներ են փնտրել:
Ահաբեկչին դեմքով չեն ճանաչել, իսկ նրա լուսանկարն ընտրել են տղամարդու դեմքի առատ մազածածկույթի պատճառով. տեղեկացնում է թուրքական Hurriyet-ը: