Կառավարության վաղվա նիստի օրակարգում ընդգրկված է Վայոց ձորի մարզպետի նշանակման հարցը:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 88.1-ին հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրի 1.7-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հարություն Սարգսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետ», – նշված է որոշման մեջ:
Հիշեցնենք, որ նախկինում այդ պաշտոնը զբաղեցնում էր Էդգար Ղազարյանը, ով այժմ զբաղեցնում է Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը: