
Ավստրալուհի Ջինա Ռեյնհարթն, իր 28.50 մլրդ դոլար կարողությամբ, աշխարհի ամենահարուստ կինն է ճանաչվել՝ իր հետեւում թողնելով մոլորակի նախկին ամենահարուստ կնոջը` Ուոլ-մարթ առեւտրային կայսրության հիմնադիր Ջոն Ուոլթոնի այրուն` Քրիսթի Ուոլթոնին՝ 25.3մլրդ դոլարով ,- հայտնում է Wdaiy -ին : Սակայն միլիարդատիրուհու կարգավիճակը կարող է փոխվել, քանի որ նրա 4 երեխաներից 3-ը, ցանկանում են դատարանի միջոցով զրկել իրենց մորը “Հենքոք փրոսփեքթինգ” հավատարմագրային հիմնադրամի երաշխավորի կարգավիճակից, եւ եթե դա նրանց հաջողվի, ապա աշխարհի ամենահարուստ կնոջ կարողությունը կկրճատվի մեկ քառորդով: