Գրենլանդացի թափառաշրջիկը վիճակախաղով 600 հազար դոլար է շահել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Զելանդիա կղզու (Դանիա) արևմտյան մասում գտնվող առևտրի կենտրոնի այցելուներից մեկն ահռելի գումար է շահել ակնթարթային վիճակախաղով:

Թափառականը Գրենլանդիայից 3,6 մլն կրոնի (610 հազար դոլար) տեր է դարձել:

«Դա սովորական մարդկանց մեծ մասի համար կարգին գումար է, – գրում է The Copenhagen Post թերթը, – բայց ոչ այնքան պատկառելի, որպեսզի կարողանար ազգային լրատվամիջոցների հետքրքրությունն առաջացնել, մինչև որ պարզ դարձավ, որ այն շահել է բնակության վայր չունեցող մարդը, ով սովոր է փողոցում գիշերել»:

37-ամյա թափառաշրջիկի քույրը կարծում է, որ եղբայրն արժանացել է նման հաջողության:

Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, նորելուկ միլիոնատերը, ով ծնունդով գրենլանդացի է, հրաժարվել է հայտնել իր անունը: Նա հայտարարել է, որ շահած փողով առաջին հերթին շքեղ բնակարան է գնելու:




Լրահոս