
Ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը խոսել է մրցաշրջանի մասին, որն ավարտվեց WTA Ամփոփիչ մրցաշարով, և որում Ուիլյամս կրտսերը մրցանակ նվաճեց և պահպանեց աշխարհի առաջին ռակետի տիտղոսը:
«Վստահ եմ, որ ցուցանիշն արժանի է հարգանքի: Տարիներ առաջ նույնիսկ չէի կարող երազել, որ բարձր մակարդակում կխաղամ այդքան երկար: Առհասարակ զարմանալի է, որ այդպիսի տարիքում դեռ կարողանում եմ բարձունքում գտնվել», – ընդգծել է Սերենան:
«Հետագայում նույնպես ցանկանում եմ միայն հաղթանակներ տանել, ինչի համար պատրաստ եմ իմ օրգանիզմն անհրաժեշտ տոնուսի վրա պահել ամեն օր` ամբողջությամբ տրվելով աշխատանքին», – հավելել է նա: