Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) հայաստանյան ծրագրերի ղեկավար Հեննինգ Պեդերսենին, ով մեր երկիր է ժամանել իր առաքելության ավարտի կապակցությամբ: Կառավարության մամուլի ծառայությունից armlur.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրին ՀՀ կառավարությունում` Տիգրան Սարգսյանը նշել է. “Մեր երկարաժամկետ համագործակցությունը դրական արդյունքներ է տվել: Մենք բարձր ենք գնահատում Ձեր անձնական մասնակցությունը ծրագրերի իրականացմանը: Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ցանկանում եմ Ձեզ շնորհակալություն հայտնել, որովհետեւ Ձեր փորձը եւ գիտելիքները մշտապես օգտակար են եղել մեզ համար, եւ այն առարկայական ժառանգությունը, որ այսօր ունենք, դրա վառ վկայությունն է: Ուրախ եմ նաեւ, որ IFAD-ի հետ համագործակցությունը շարունակվում է, ինչում մենք շահագրգռված ենք”: Հանդիպման ավարտին ՀՀ վարչապետը IFAD-ի հայաստանյան ծրագրերի ղեկավարին հանձնել է շնորհակալագիր-նամակ` Հայաստանի Հանրապետության գյուղական տարածքների զարգացման գործում 15-ամյա արդյունավետ համագործակցության, Հայաստանի 6 ծրագրերի հաջող կառա¬վարման, գյուղական ֆինանսական ծրագրերում նոր մոտեցումների կիրառման, ինչպես նաեւ անձնական ու մասնագիտական բարձր որակների համար:




Լրահոս