
Համացանցում հայտնվել է Չինաստանում իրականացված բացառիկ փրկարարական օպերացիայի տեսագրությունը: Ամենագնացի վարորդը վերջին պահին փրկվել է ջրասույզ եղող մեքենայից:
Վարորդը փորձել է անցնել ուժեղ հոսող գետի միջով՝ թերագնահատելով հոսանքի ուժգնությունը, որն ավելի էր աճել հորդառատ անձրևներից հետո: Ավտոմեքենան կանգ է առել գետի մեջտեղում, և ջուրը սկսել է ծածկել այն: Բարեբախտաբար, մոտակայքում եղել է էղսկավատորը, որը մտել է անմիջապես գետի մեջ և իր շերեփով դուրս հանել վարորդին կործանվող մեքենայից: