
Ռուսական ԱՆ-30 ռազմական ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Չեխիայում եւ հրդեհվել, ինչի հետեւանքով 19 հոգի ծանր այրվածքներ են ստացել: Օդանավի 23 անդամներից 14 ՌԴ քաղաքացի եւ 9-ը՝ չեխ: Միջադեպը տեղի է ունեցել Չասլավ քաղաքի օդանավակայանում: Վայրէջքի ժամանակ կոտրվել է օդանավի առջեւի շասին, ինչի հետեւանքով այն շրջվել է ու այրվել: