Քիմ Քարդաշյանը որոշել է իր ձայնը տալ Բարաք Օբամային (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը պարսավանքի է ենթարկվել համացանցի օգտատերերի կողմից: Այս անգամ հանրության դժգոհությունն են առաջացրել ոչ թե նրա «անկեղծ» զգեստները, այլ՝ քաղաքացիական կեցվածքը:

Ռեփեր Քանյե Ուեսթի կինն ԱՄՆ-ի Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից մի քանի ժամ առաջ համացանցում տեղադրել է իր լուսանկարը Բարաք Օբամայի հետ, որն ուղեկցվել է «Ես ձայնս տալու եմ մեր նախագահի օգտին» գրառումով:

«Ինստագրամ»-ում Քարդաշյանի հրապարակումը բացասական վերաբերմունքի է արժանացել: Բլոգերների մի մասը նրան քննադատել է Օբամային պաշտպանելու համար, մյուսը՝ ծաղրել հիմարության համար: Օգտատերերը նշել են, որ ԱՄՆ-ի նախագահը ներառված չէ ընտրություններին մասնակցող թեկնածուների ցանկում, այդ իսկ պատճառով աստղի կոչն իմաստ չունի:

Ի դեպ, Քիմ Քարդաշյանի կողմից ԱՄՆ-ի նախագահին սատարելը զարմացրել է նրա երկրպագուներին, քանի որ Օբաման բազմիցս բացասաբար է արտահայտվել նրա ամուսնու՝ ռեփեր Քանյե Ուեսթի հասցեին:

eb9afd6e0e53d084b42571d1ca2cfbf2

Kim Kardashian Promotes Kardashian Sun Kissed At ULTA Beauty In Los Angeles

2014 LACMA Art + Film Gala Honoring Quentin Tarantino And Barbara Kruger - Arrivals




Լրահոս