
Արամուս գյուղում ֆիզկուլտուրայի քննությանը 17-ամյա Մարիամ Մացակյանի` վայր ընկնելու հետևանքով ձախ ազդրի կոտրվածք ստանալու և հիվանդանոցում մահանալու փաստի առթիվ Կոտայքի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվության հետ կապերի բաժնից: Քրեական գործը հարուցվել է Քր. օր.-ի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով` բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ կամ մարդու իմունային անբավարարության վարակի հարուցիչով վարակում:Այն նախատեսում է ազատազրկում 2-6 տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը 3 տարի ժամկետով կամ առանց դրա: