“Ոսկե Ծիրան” երևանյան միջազգային կինոփառատոնը և վերջինիս շրջանակներում իրականացվող “Ռեժիսորներ առանց սահմանների” արևելյան համագործակցության ծրագիրը այս տարի ներկայացվեցին Կաննի կինոփառատոնի կինոշուկայում: Հայաստանի ազգային կինոկենտրոնի տաղավարում մայիսի 17-ին տեղի ունեցավ երևանյան միջազգային կինոփառատոնին նվիրված ընդունելություն և “Ռեժիսորներ առանց սահմանների” արևելյան համագործակցության ծրագրի DAB Happy Hour (“ՌԱՍ ուրախ ժամ”) շնորհանդեսը: Ընդունելությանը ներկա էին Կաննի կինոփառատոնի հայ և օտարազգի հյուրերը` ռեժիսորներ, կինոփառատոների տնօրեններ, կինոհիմնադրամների ներկայացուցիչներ, ինչպես նաև “Ռեժիսորներ առանց սահմանների” ծրագրի գործընկերները` MAIA (Իտալիա), INTERFILM (Ուկրաինա), CINEMA ART CENTER PROMETHEUS (Վրաստան) կազմակերպությունների ներկայացուցիչներ: Կինոփառատոնը և ծրագիրը ներկայացրեց ,Ոսկե Ծիրանե երևանյան միջազգային կինոփառատոնի տնօրեն, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը:
Ոսկե Ծիրան երեվանյան միջազգային կինոփառատոն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ