Նախընտրական փուլում Facebook-ում ամենաակտիվը եղել է…

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

“Ռեգիոն” հասարակական կազմակերպության կողմից անցկացված դիտարկումները ցույց են տվել, որ նախընտրական շրջանում Facebook սոցիալական ցանցում ամենից ակտիվը եղել է “Ժառանգություն” կուսակցության անդամ, նախկին պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը:”Շատ ակտիվ է եղել այս ամբողջ ընթացքում Ստյոպա Սաֆարյանը: Նա ոչ միայն ստատուսներ է գրել, երկխոսությունների ու բանավեճերի մեջ է մտել, այլև տարբեր խմբերում մասնակցել է քննարկումներին, բայց դա բացարձակապես ոչինչ չէր նշանակում”,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ռեգիոնե հ/կ ղեկավար Լաուրա Բաղդասարյանը` նկատի ունենալով այն, որ Ստյոպա Սաֆարյանի ակտիվությունը չօգնեց նրան անցնելու խորհրդարան:Ռեգիոն հ/կ ղեկավարի խոսքով, կային քաղաքական գործիչներ, ովքեր սոցցանցն օգտագործում էին քարոզչության և ընտրազանգվածի հետ երկխոսություն ծավալելու միջոց: Կային նաև այնպիսիք, ովքեր իրենց պատն օգտագործում էին որպես գրատախտակ։Կային, որ ոչ մի շփման մեջ չէին մտնում ընտրողների հետ և օգտագործում էին դա որպես մի գրատախտակ՝ կախում էին իրենց նյութերը և հեռանում,- նշեց նա:Facebook-ում ամենից շատ քննարկվող թեմաներից է եղել ընտրակաշառքի և վարչական ռեսուրսների օգտագործման թեման, ինչի շուրջ ամենից շատ, Բաղդասարյանի խոսքով, քննարկել են ՀԱԿ-ը և Ժառանգություն-ը:Կազմակերպությունն ուսումնասիրել է նաև սոցիալական ցանցի խմբերում ծավալված քննարկումները, որտեղ նախընտրական շրջանում գերակշռել են ընտրությունների և ընտրական գործընթացների վերաբերյալ քննարկումները:Բաղդասարյանը միաժամանակ նշեց, որ բովանդակային քննարկումներն ավելի շատ ընթացել են փոքրաթիվ, քան մեծաթիվ խմբերում:Ռեգիոն հ/կ ղեկավարը տեղեկացրեց, որ հետագայում կտարածեն նաև ուսումնասիրության ընթացքում ստացված վարկանիշային տվյալները:




Լրահոս