Օբամայի ծննդյան վկայականը կեղծ չէ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ծնվել է հենց Հավայանում,- հաղորդում է Associated Press-ը: Թե ինչ փաստաթղթեր են ներկայացվել, գործակալությունը չի նշում:  Նշենք, որ Արիզոնան Հավայանից պահանջում էր 3 ամսվա ընթացքում հաստատել, որ Օբաման ծնվել է հենց Հավայանում: Հոնոլուլուում պնդել են, որ նախ պետք է հիմնավորել՝ ինչի համար են անհրաժեշտ այդ փաստաթղթերը: Արիզոնայի իշխանություններն իրենց հերթին հաստատել են, որ եթե փաստաթղթերը չփոխանցվեն, Օբամայի անունը նոյեմբերի 6-ի նախագահական ընտրությունների ժամանակ կարող է չհայտնվել նահանգի քվեաթերթիկներում: Հիշեցնենք, որ ավելի վաղ Օբամայի ծննդյան վայրը կասկածի տակ էր դրել Արիզոնայի Մարիկոպա շրջանի շերիֆ Ջո Արփայոն: 




Լրահոս