
ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Բերքլի քաղաքի ոստիկանապետ Մայքլ Միհենը հայտնվել է քննադատությունների կիզակետում, այն բանից հետո երբ տեղեկանալով որդու iPhone-ը գողանալու մասին, հրամայել է իր ենթակայության տակ գտնվող 10 սպաներին հավելյալ վարձատրությամբ զբաղվել կորած սմարթֆոնի փնտրտուքներով: Սպաները իսկույն ձեռնամուխ են եղել iPhone -ը գտնելու համար, սակայն 2 ժամանոց որոնողական աշխատանքները հաջողությամբ չեն պսակվել: