«Ռեալ Մադրիդ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն այսօր երկրորդ անգամ ստացավ «Ոսկե խաղակոշիկ»-ը՝ ֆուտբոլային լավագույն մրցանակներից մեկը:
Ֆուտբոլիստն իր խոսքում մասնավորապես նշել է. «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել խաղընկերներիս: Առանց նրանց՝ ես սրան չէի հասնի: Շնորհակալ եմ ընտանիքիս, երկրպագուներիս ու բոլոր նրանց, ում շնորհիվ ես խաղում եմ աշխարհի լավագույն ակումբում:
Անչափ ուրախ եմ, որ երրորդ անգամ ստանում եմ «Ոսկե խաղակոշիկ»-ը: Զգում եմ, որ երկրպագուները ցանկանում են, որ ես շարունակեմ խաղալ ու այսպիսի նվաճումների հասնեմ»:
Հիշեցնենք, որ Ռոնալդուն «Ոսկե խաղակոշիկ»-ն առաջին անգամ նվաճել էր 2008-ին։