
ՀՀ ԱՆ “Նուբարաշեն” քրեակատարողական հիմնարկում գտնվող դատապարտյալ, նախկինում 5 անգամ ազատազրկման դատապարտված, 1961 թ. ծնված Լևոն Գևորգյանը մայիսի 23-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, հանկարծամահ է եղել: Լևոն Գևորգյանը դատապարտվել էր 2 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2 մասով (գողություն): Փաստի կապակցությամբ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժին