Օպելն ու Ֆոլկսվագենը բախվել են իրար (լուսանկարներ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ մայիսի 23-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես դեպքի վայրից armlur.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 17-ի սահմաններում Բագրատունյաց 70/19 հասցեի դիմաց “Օպել Կորսա” մակնիշի 29 ՕՍ 414 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել “Ֆոլքսվագեն Վենտո” մակնիշի 06 ՏՕ 519 համարանիշի մեքենային։ Բախման հետևանքով 4 հոգի՝ վարորդներն ու մեկական ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են “Էրեբունի” բժշկական կենտրոն։
Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի աշխատակիցները՝ ավագ տեսուչ Ռազմիկ Սարգսյանի գլխավորությամբ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի Ճանապարհային ոստիկանության տուգանային հրապարակ, իսկ Շենգավիթի Ոստիկանությունը քննիչի հանձնարարականով ճշտում է վիրավոր 4 անձանց ինքնությունը։
 




Լրահոս