Հայաստան – Իսպանիա` 1:2

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՖՖ մամլո ծառայությունն armlur.am-ին տեղեկացնում է, որ Հայաստանի մինչև 19 տարեկանների ազգային հավաքականը 1:2 հաշվով պարտություն կրեց Իսպանիայի մինչև 19 տարեկանների ազգային ընտրանուց այսօր Իտալիայում մեկնարկած Եվրոպայի մինչև 19 տարեկանների էլիտ ռաունդի մրցաշարում: Առաջին խաղակեսն ավարտվեց 0:0 հաշվով: 65-րդ րոպեին Սուսոն բացեց խաղի հաշիվը, 7 րոպե անց Դավիթ Հակոբյանը անցկացրեց պատասխան գնդակը: Իսպանացիներին հաջողվեց կորզել հաղթանակը չորրորդ ավելացված րոպեին. Աչքի ընկավ Խուանմին: Ավելացնենք, որ առաջին խաղակեսի վերջնամասում իսպանացիները մնացել էին 10 հոգով, իսկ 84-րդ րոպեին Ռոդրիգեսը չիրացրեց 11-մետրանոց հարվածը:  Զուգահեռաբար ընթացող Բելգիա-Իտալիա հանդիպումը ավարտվեց տանտերերի հաղթանակով` 2:1 հաշվով: Հաջորդ հանդիպումը Հայաստանի մինչև 19 տարեկանների ազգային ընտրանին կանցկացնի Բելգիայի իր հասակակիցների հետ` մայիսի 25-ին, ժամը 17:00-ին:




Լրահոս