«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Հայաստանի արժութային դաշտում վերջին օրերին դարձյալ նկատվում է դոլարի թանկացման միտում: Այդ երեւույթը առավել կտրուկ դրսեւորվեց հատկապես նախորդ օրվա բորսայական առեւտրի ժամանակ։ Եթե նոյեմբերի 3-ին ամերիկյան արժույթի գինը 412 դրամ էր, ապա արդեն հաջորդ օրվա բորսայական գործարքները մեկնարկեցին 413,75 դրամով։ Այլ կերպ ասած, ընդամենը մեկ օրվա ընթացքում դոլարի գինը բարձրացավ 1,75 կետով։ Դոլարի վերջին տատանումների հիմքում պետք է փնտրել նաեւ սեզոնային գործոնի ազդեցությունը։ Տարվա այս շրջանում պարբերաբար տեղի է ունենում ներմուծման ֆինանսավորման ակտիվացում, ինչը հավելյալ տարադրամային միջոցներ է դուրս բերում ոչ միայն շուկայից, այլեւ երկրից։
Ամեն դեպքում, պետք է ենթադրել, որ արժութային շուկայում դոլարի նկատմամբ ներկայացվող պահանջարկի աճը երկար չի տեւի։ Նախատոնական առեւտրի ակտիվացմանն ընդառաջ այն աստիճանաբար կթուլանա»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: