ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ բավականին լարված են ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի հարաբերությունները: Պատճառներից մեկն այն է, որ Շարմազանովը դեմ է ԲՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու գաղափարին ու կոշտ է արտահայտվում ԲՀԿ-ականների հասցեին, ինչը դուր չի գալիս Աբրահամյանին: Ըստ մեր տեղեկությունների՝ Արգամիչն իր մտերմիկ շրջանակներում հայտարարել է, որ եթե ինքը լինի ԱԺ նախագահ, ապա Շարմազանովը չի լինելու փոխնախագահ: «Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀԿ-ականների տարաձայնության մասին լուրը ճշտել նախ Շարմազանովից: «Ինձ հետ ոչ մի հանրապետական կոնֆլիկտ չունի, Հովիկ Աբրահամյանը հիվանդ է եղել եւ չի եկել, ես չգիտեմ, թե ինքն ինչ է ուզում, բայց ամեն ինչ որոշում է Սերժ Սարգսյանը, եւ մենք ասել ենք, որ մենք միասնականության կողմնակից ենք»,-եզրափակեց ԱԺ փոխխոսնակը: Իսկ Հովիկ Աբրահամյանը չի պատասխանում մեր հեռախոսազանգերին:




Լրահոս