Armenian text to speach

Ինչո՞ ւ են լարվել Ներսիկ Նազարյանի եւ Ռուբեն Հայրապետյանի հարաբերությունները. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Հրապարակ» թերթը գրում է. «Տեւական ժամանակ անտանիք մնացած, բիզնեսում լուրջ խնդիրներ ունեցող, «Մոսկվիչկա» խանութների ցանցի սեփականատեր, Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանը չի կարողանում արժանանալ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի «աուդիենցիային»: Միջնորդը ոչ անհայտ Հայկոոպի Աբոն է, որի դուստրն ամուսնացած է Նազարյանի որդու հետ: Սակայն Գագիկ Նիկոլայիչը չի ցանկանում Երեւանի նախկին ոստիկանապետին մոտ թողնել` զգուշանալով Վովա Գասպարյանի «սառը ցնցուղից»: Իր հերթին էլ Ներսիկի վրա «հատուկ կատաղած է» ոչ անհայտ Նեմեց Ռուբոն, որը Նազարյանի որդու քավորն է: Ռուբեն Հայրապետյանն իր որդու հարսանիքին չի հրավիրել ոչ սանիկին, ոչ էլ հորը՝ Ներսիկ Նազարյանին` Ծառուկյանի հետ խաղեր տալու պատճառով: Հիշեցնենք, որ Ծառուկյանն ու Հայրապետյանը վաղուց միմյանց նկատմամբ «լիչնի նեպրիյազն» ունեն: Գագիկ Ծառուկյանի վերջին քաղաքական ակտիվացումից հետո Նազարյանների ընտանիքը մտածել է՝ եթե չի արժանանում գործող նախագահի հավանությանը, գոնե նախագահի թեկնածուի հավանությանն արժանանա»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:




Լրահոս