Արագածոտնի մարզպետն ու իր եղբայրը կասկածվում են չարաշահումներ թույլ տալու մեջ. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը եւ նրա եղբայրը` Նաիրի Սահակյանը, հայտնվել են իրավապահների ուշադրության կենտրոնում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզի քննիչների կողմից ուսումնասիրվում է մարզպետարանի աշխատակիցների՝ պաշտոնական լիազորությունները չարաշահելու փաստի առիթով հարուցված քրեական գործը:
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը Վերին Բազմաբերդի, Եղնիկ, Նոր Եդեսիա եւ Ուջան համայնքների դպրոցների հիմնանորոգման աշխատանքներն իրականացնելու համար մրցույթ է հայտարարել: Արդյունքում հաղթել է «Ես եւ նա» ՍՊԸ-ն: Ըստ պետռեգիստրի՝ այդ ընկերության հիմնադիրը Նաիրի Սահակյանն է, որը Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի եղբայրն է: Ըստ մեր աղբյուրների՝ «Ես եւ նա» ընկերությունը, որն իրականացրել է դպրոցների հիմնանորոգման աշխատանքները, կասկածվում է չարաշահումներ թույլ տալու մեջ, քանի որ իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերվել են առհելի գումարների կորուստներ»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:




Լրահոս