«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ կառավարաթյան միջնորդությամբ, հայաստանյան խաշոր բանկերից մեկը բյուջետային երաշխիքով ավելի քան 5 միլիարդ դրամի հերթական վարկն է տրամադրել աշխատավարձի գծով «Նաիրիտի» աշխատակիցներին ունեցած ամբողջ պարտքը մարելու համար:
Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, վարկը տրամադրվել է Հայաստանի պետական էներգետիկ ընկերություններից մեկին, որն էլ որպես փոխառություն փոխանցել է այն «Նաիրիտին»: Ըստ որոշ լուրերի, այդ վարկը տրամադրվել է Բարձրավոլտ ցանցերին: Թե ո՞վ, ինչպես և ինչ միջոցներով է փակելու այդ և նախկինում այդ նույն սխեմայով կուտակված մի քանի հարյուր միլիոն դոլարի հասնող պարտքերը՝ հայտնի չէ։ Աշխատավարձի ամբողջ պարտքը փակելուց հետո նաիրիտցիների մի զգալի մասը, եթե ոչ մեծամասնությունը, ազատվելու է աշխատանքից»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: