Կճոյանի պահվածքը գեներալ Մանվել Գրիգորյանին դուր չի եկել. «Չորրորդ իշխանություն»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Նախօրեին Էջմիածնում տեղի են ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի օծման 15–ամյակին նվիրված միջոցառումներ։ Ինչպես պատմեցին «ՉԻ» աղբյուրները, դրանց մեկնարկից առաջ ուշագրավ դեպք է տեղի ունեցել։ Եկեղեցու մոտ համախմբված են եղել ՀՀԿ–ական պատգամավորները, պաշտոնյաները և սպասել են Սերժ Սարգսյանի այցին։
Այդ ընթացքում եկեղեցի է մտել Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, ընդ որում՝ անցել է առանց նրանց բարևելու։ ԱԺ պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանի աչքից չի վրիպել այդ փաստը, և նա բարձրաձայնել է. «Կճոյան, էդ մեզ չե՞ս ուզում բարևել»։ Կճոյանը, հայտնվելով անհարմար վիճակում, շուռ է եկել ու ժպտացել և արագ հեռացել»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:




Լրահոս