Վրաստանի եվրոպական ուղեծիրն անփոփոխ է. Գեորգի Մարգվելաշվիլի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հանդես է եկել հատուկ հայտարարությամբ: Նա դիմել է կառավարությանը և խորհրդարանին՝ կոչ անելով դիտարկել ԵՄ հետ ասոցացման պայմանագրի իրացման հարցը. հայտնում է Грузия Online-ը:

Նախագահը նշել է, որ այդ հարցի քննարկմանն ինքը ներկա կլինի անվտանգության ազգային խորհրդի քարտուղարի հետ միասին:

Մարգվելաշվիլին հայտարարել է, որ Վրաստանի եվրոպական ուղեծրի փոփոխությունը հնարավոր չէ, սակայն կարող է հարց ծագել, թե որքանով է արդյունավետ յուրաքանչյուր քաղաքական գործիչ ծառայում իր ժողովրդի կամքին:




Լրահոս