Մեսսին լավագույնն է. Լուիս Սուարես

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լուիս Սուարեսը հայտարարել է, որ Լիոնել Մեսսին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է:

«Ես շատ բան եմ սովորում Լեոյից և իմ մյուս թիմակիցներից: Մեծ հաջողություն և առավելություն է, երբ քո խաղընկերն է աշխարհի լավագույն ֆուտբոլիստը: Ես վստահ եմ, որ հենց Մեսսին է աշխարհի լավագույն խաղացողը: Ոչ ոք չի կարող համեմատվել նրա հետ»,-ասել է Սուարեսը:

Նշենք, որ Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Մեսսին 10 հանդիպում է անցկացրել կատալոնական ակումբի կազմում, խփել է 7 գոլ և 8 գոլային փոխանցում կատարել:




Լրահոս