ԱՄՆ-ին ահանգստացնում են Վրաստանի պաշտոնանկությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի կառավարության անդամների պաշտոնանկություններն անհանգստացնում են ԱՄՆ-ին, հայտարարել է պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին. տեղեկացնում է РИА Новости-ն: Նա նշել է, որ ԱՄՆ-ն բարձր է գնահատում հեռացված նախարարների արժանիքները:

«Մենք պնդում ենք, որ բոլոր կողմերն ապահովեն այդ խնդիրների կատարումը և կենտրոնանան Վրաստանի՝ եվրոատլանտյան ապագայի ապահովման վրա: Մենք կոչ ենք անում Վրաստանի կառավարությանը ցրել այն տպավորությունը, որ տվյալ դեպքում դատական համակարգն օգտագործվել է քաղաքական նպատակներով», – հայտարարել է նա;

Պետդեպի կարծիքով՝ Վրաստանը պետք է ցուցադրի «կայունություն, միասնություն, հավատարմություն օրենքի ոգուն և ժողովրդավարական սկզբունքներ»:




Լրահոս